«Բարսելոնան» հերթական ջախջախիչ հաղթանակն է տարել 2024/25 մրցաշրջանում:
Հանսի Ֆլիկի թիմը Լա լիգայի 27-րդ տուրում սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթել է «Օսասունային» (3:0):
Սա կատալոնացիների՝ արդեն 19-րդ խոշոր հաշվով հաղթանակն է։ Մրցաշրջանի 44 խաղում կապտանռնագույնները խփել են 135 գոլ:
«Բարսելոնան» նախկինում երկու անգամ խոշոր հաշվով հաղթել է «Ռեալին» (4:0, 5:2) «Վալենսիային» (7:1, 5:0), ինչպես նաև «Վալյադոլիդին» (7:0), «Ժիրոնային» (4:1), «Վիլյառեալին» (5:1), «Յանգ Բոյզին» (5: 0), «Ալավեսին» (3:0), «Սևիլիային» (5:1, 4:1), «Բավարիային» (4:1), «Ցրվենա Զվեզդային» (5:2), «Բրեստին» (3:0), «Մալյորկային» (5:1), «Բարբաստրոյին» (4:0), «Բետիսին» (5:1) և «Ռեալ Սոսյեդադին» (4:0):
Այս պահին կատալոնացիները գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով «Ռեալին», 7 միավորով՝ «Ատլետիկոյին»։