Կատալոնիայի բարձրագույն դատարանը բավարարել է բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեսի բողոքը, որը սեռական բռնության գործով դատապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման:
Գործը վերանայելիս դատարանը եկել է այն եզրակացության, որ առաջին ատյանի որոշումը թերություններ է պարունակում: «Բարսելոնայի» նախկին աստղը 1 միլիոն եվրո գրավի դիմաց ժամանակավորապես ազատ է արձակվել կալանքից:
Սկանդալը տեղի էր ունեցել 2022թ․ դեկտեմբերին՝ Բարսելոնայի գիշերային ակումբում: Դանի Ալվեսը 41 տարեկան է և պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկը՝ նվաճելով 43 գավաթ: Ալվեսը նաև Իսպանիայի վեցակի չեմպիոն է, Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն և Իտալիայի չեմպիոն: 2022 թվականի հուլիսից ֆուտբոլիստը եղել է մեքսիկական «Պումաս» ակումբի խաղացող։