Սպորտ

Ալֆոնսո Դևիսը շուրջ 6 ամիս կբացակայի խաղադաշտից

«Բավարիայի» և Կանադայի հավաքականի պաշտպանը վնասվածք է ստացել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար ԱՄՆ-ի հետ խաղում (2:1): Դևիսը խաղադաշտից հեռացել է հանդիպման 12- րդ րոպեին: 

«Բավարիան» հայտնել է, որ Դևիսի մոտ ախտորոշվել է աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք: Պաշտպանը կվիրահատվի այսօր:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է, որ Դևիսի համար մրցաշրջանն ավարտված է. նրա վերականգնումը կտևի մոտ 6 ամիս: