Սպորտ

Հայաստանի երկու ներկայացուցիչ լավ շանս ունի դառնալու Եվրոպայի չեմպիոն

Հայստանի շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են,որ Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնության վերջին խաղափուլից առաջ գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականներում:

Հայ շախմատիստները 10 հնարավորից ունեն 7.5 միավոր, իսկ առաջնության առաջատարներ Մաթիաս Բլյուբաումը և Դանիել Յուֆֆան ունեն 8 միավոր:

Նշենք, որ վերջին խաղափուլը կմեկնարկի այսօր՝ մարտի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին: