Սպորտ

Արգենտինան առանց Մեսսիի ջախջախեց Բրազիլիային (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աշխարհի առաջնության (2026թ.) հարավամերիկյան գոտու ընտրական փուլում Արգենտինայի հավաքականը հյուրընկալել է Բրազիլիայի ընտրանուն։ Այս սկզբունքային հանդիպումն ավարտվել է «ալբիսելեստեի» ջախջախիչ հաշվով հաղթանակով՝ 4-1 հաշվով։ 

Գոլի հեղինակներ են դարձել Խուլիան Ալվարեսը, Էնցո Ֆերնանդեսը, Ալեքսիս Մաքալիսթերն ու Ջուլիանո Սիմեոնեն, բրազիլացիներից աչքի է ընկել Մաթեուս Կունյան։

Ընդգծենք, որ վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցել Լիոնել Մեսսին։ Այս հաղթանակից հետո Արգենտինայի հավաքկանը վաստակել է 31 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։