Լաուտարո Մարտինեսը և Դենզել Դումֆրիսը վնասվածքի պատճառով բաց կթողնեն «Ինտերի» մի քանի հանդիպումներ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի հարձակվողը ազդրի հետին մակերեսի վնասվածքի պատճառով չի մասնակցի ԱԱ-2026-ի որակավորման փուլի առաջիկա խաղերին:
Նրա վերադարձը Ա Սերիայում սպասվում է «Պարմայի» հետ խաղին, որը կկայանա ապրիլի 5-ին: Մարտինեսը բաց կթողնի «Ուդինեզեի» հետ հանդիպումը Իտալիայի առաջնությունում և, հավանաբար, չի խաղա «Միլանի» հետ Իտալիայի գավաթի խաղարկությունում:
Դումֆրիսը հաջորդ շաբաթ կրկին բուժզննում կանցնի և չի մասնակցի «Ուդինեզեի», «Միլանի» և «Պարմայի» հետ հանդիպումներին: Լրացուցիչ ստուգումից հետո պարզ կդառնա, թե արդյոք հոլանդացի պաշտպանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բավարիայի» դեմ առաջին խաղին։