Սպորտ

Այսպիսի արդյունքն անընդունելի է․ հավաքականի գլխավոր մարզիչ

Այսպիսի արդյունքն անընդունելի է․ հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ առաջին հերթին ուզում է ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից։

«Երբ հանդիպումը սկսում ես այդպես, երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո երկրորդը, երրորդը, կորցնելով հաճախ գնդակը, այդպիսին պետք է լինի արդյունքը։

Այսպիսի արդյունքն անընդունելի է։ Գոլերի մեծամասնությունը անհատական սխալների հետևանքով էր»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղն ավարտվեց Հայաստանի պարտությամբ խոշոր՝ 6։1 հաշվով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական