Զիմբաբվեում զինված տղամարդիկ թալանել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Քիրսթի Քովենթրիի ծնողների տունը։ Կողոպտիչները գողացել են կանխիկ գումար և արժեքավոր իրեր, այդ թվում՝ Քովենթրիի օլիմպիական մրցաշարերին վերաբերող իրերից որոշ մասը։
Կողոպուտի ընթացքում գողացել են 15,000 դոլար կանխիկ, 60,000 դոլար արժողությամբ զարդեր, երեք վարսահարդարիչ, Քովենթրիի օլիմպիական լողազգեստները, ճամպրուկներ, 5,000 դոլար արժեքով լսողական սարքեր և երեք որսորդական հրազեն։
Հանցագործները բացահայտվել են․ երկու եղբայրներ՝ Ջոն և Մայք Նոնգվեն, ուրբաթ օրը կկանգնեն դատարանի առջև՝ կողոպուտի հետ կապված մեղադրանքներով։
Եղբայրները, զենքի սպառնալիքով, պատանդ են վերցրել Քովենթրիի ծնողներին՝ Ռոբերտ Էդվին և Լին Քովենթրիին, կապել նրանց ձեռքերն ու ոտքերը, ապա թալանել տունը։
Զիմբաբվեի սպորտի նախարար Քիրստի Քովենտրին ընտրվեց Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ։ Նա ՄՕԿ-ի պատմության մեջ առաջին կին ղեկավարն է։