Հաստատվել է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան Հայաստան պատասխան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Էնթոնի Թեյլորը, մրցավարի օգնականներ՝ Գերի Բեսվիքը և Ադամ Նաննը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը: Դարրոն Ինգլանդը նշանակվել է VAR-ի մրցավար, VAR-ի մրցավարի օգնական՝ Ստյուարտ Աթվելը:
Վրաստան-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ ժամը 18։00-ին (Երևանի ժամանակով) Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում: