Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանն իր առաջին հանդիպումն է անցկացրել ղազախական «Բարսի Ատիրաու» ակումբում, տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
«Բարսի Ատիրաուն» Լատվիայում անցկացվող միջազգային մրցաշարի շրջանակում մրցել է լատվիական «Բերտանու Վալմիեռասի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 75:90 հաշվով՝ հօգուտ «Բերտանու Վալմիեռասի»։
Յուրա Մելիքյանը վաստակել է 11 միավոր և կատարել 14 ռեբաունդ։