ԱԱ-2026-ի ընտրական փուլի 13-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Կոլումբիայի հավաքականին: Որակավորման նախորդ երկու խաղերում «սելեսաոն» ոչ-ոքի է խաղացել Ուրուգվայի (1:1) և Վենեսուելայի (1:1) հետ:
Այսպիսով, Բրազիլիան երեք խաղում առաջին անգամ է հաղթանակի հասել։ Դորիվալ Ժունիորի թիմը դուրս է եկել աղյուսակի 2-րդ հորիզոնական՝ 4 միավորով հետ մնալով Արգենտինայից, որը մեկ խաղ պակաս ունի։