ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի Հայաստան-Վրաստան դիմակայության առաջին խաղակեսն ավարտվել է։ Առջևում հյուրերն են։
Եթե հանդիպման մեկնարկում և միջնամասում կողմերը հավասար հնարավորություններ ունեին, ապա խաղակեսի վերջին 15 րոպեներին Վրաստանի հավաքականն զգալի առավելություն ուներ։
Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլին նախ 33-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, ապա Վրաստանի հավաքականի և «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն 37-րդ րոպեին կրկնապատկեց իր ընտրանու առավելությունը։