Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է թիմ վերադառնալու իր մտքերով։ Մբապեն նշել է, որ իր համար հաճելի է գտնվել «Les Bleus»-ի ճամբարում։
«Երջանիկ եմ, որ կրկին այստեղ եմ։ Ես շփվում եմ գրեթե բոլոր խաղացողների հետ, շատերի հետ մտերիմ ընկերներ ենք։ Հաճելի է նորից զգալ ազգային հավաքականի մթնոլորտը»,- ասել է նա։
Կիլիան Մբապեն խոսել է նաև Ուսման Դեմբելեի լավ մարզավիճակի մասին։
«Ես նրան միշտ լավ գործընկեր եմ համարել խաղադաշտում, հատկապես հիմա։ Նա կարևոր խաղացող է։ Եթե Ուսմանը խաղա այնպես, ինչպես ակումբում, ապա մենք հաղթելու շանսեր ունենք», - հավելել է «Ռեալի» հարձակվողը։