Դժվար է դրական արդյունք ակնկալել, երբ խաղացողներն անհատական սխալներ են գործում․ 3 անհատական սխալ, 3 գոլ, Ազգերի լիգայի Հայաստան-Վրաստան հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը։
«Ո՞րն էր թիմերի միջև հիմնական տարբերությունը՝ Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր։ Արդյունքն օրինաչափ է»,- ասել է նա։
Սխիպը երկրպագուներին հորդորել է համբերատար լինել, քանի որ հավաքականը դեռ պետք է աճի, հասնի այլ մակարդակի, ինչպիսին, օրինակ, Վրաստանի հավաքականն է, և չպետք է կորցնi հավատը։
«Պետք է ընտրենք ավելի ճիշտ խաղացողների, որոնց հետ կշարունակենք աշխատանքը»,- նշել է մարզիչը։