Սպորտ

ՄՕԿ-ի նախագահն առաջին անգամ կին է

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենթրին Զիմբաբվեից։ Նա առաջին կինն է, ով զբաղեցնում է այս պաշտոնը։

41-ամյա նախկին լողորդուհի Քիրստի Քովենթրին Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, նա Զիմբաբվեի սպորտի նախարարն է, երկրի պատմության ամենաշքանշանակիր մարզիկը։

Թոմաս Բախը ՄՕԿ-ի նախագահն էր 2013 թվականից, նա այս ամառ կհեռանա պաշտոնից, իսկ նոր ղեկավարը պարտականությունները կստանձնի հունիսի 24-ից: