Սպորտ

Հայաստանն ու Վրաստանը մտադիր են համատեղ աշխարհի առաջնություն անցկացնել

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար: Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- ասվում է հաղորդագրությունում: