Սպորտ

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան  հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:3 հաշվով:

Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլին 33-րդ րոպեին բացեց հաշիվը, «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն 37-րդ րոպեին նախ կրկնապատկեց իր ընտրանու առավելությունը, ապա 59-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ։ 

Հավաքականների պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին` ժամը 18:00-ին, Թբիլիսիի «Դինամո Արենայում»։