Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմեկնի ԱՄՆ

Այս ամռանը Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ԱՄՆ-ում կանցկացնի ընկերական երկու հանդիպում։ Մրցակիցը Կոստա Ռիկայի հավաքականն է։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ 

Հանդիպումները կկայանան հունիսի 6-ին և 8-ին՝ համապատասխանաբար Ֆրեզնոյում և Գլենդելում։ Ըստ հաղորդագրության՝ տոմսերը շուտով հասանելի կլինեն։