Սպորտ

«Լիվերպուլը» հետաքրքրված է Ֆրիպոնգի ծառայություններով

«Լիվերպուլը» հետաքրքրված է Բունդեսլիգայի երկու ֆուտբոլիստներով: Անգլիական ակումբը հետևում է Ժերեմի Ֆրիմպոնգին «Բայերից» և Անսգար Կնաուֆին «Այնտրախտից»։

Այս մասին հայտնում է Get Football News Germany -ն՝ հղում անելով Bild-ին: Նշվում է, որ մերսիսայդցիները մշտական կապի մեջ են Լևերկուզենի ակումբի ֆուտբոլիստի հետ:

Նրա արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Ժերեմի Ֆրիմպոնգը Բունդեսլիգայի 26 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Կնաուֆի տրանսֆերային արժեքը կարող է կազմել 25 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում վինգերը Բունդեսլիգայի 24 խաղում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: