Սպորտ

Ռամոսից 5 խաղ պահանջվեց ուղիղ կարմիր քարտ ստանալու համար

Սերխիո Ռամոսը կարմիր քարտ է ստացել Մեքսիկայի առաջնությունում: Ազգային առաջնության 12-րդ տուրում «Մոնտերեյը» արտագնա խաղում հաղթել է «Պումասին» (3:1):

91-րդ րոպեին իսպանացին հարվածել է տանտերերի հարձակվող Գիլյերմո Մարտինեսին, երբ գնդակն արդեն դուրս է եկել եզրագծից: Դրա համար Ռամոսն ուղիղ կարմիր քարտ է ստացել։

38-ամյա ֆուտբոլիստին սպառնում է մեկ կամ երկու խաղով որակազրկում: Սա Ռամոսի 5-րդ խաղն էր «Մոնտերեյի» կազմում: «Ռեալի» նախկին պաշտպանը յաս ընթացքում դարձել է 3 գոլի հեղինակ: