«Բարսելոնայում» դժգոհ են «Օսասունայի» հետ հանդիպման անցկացման ամսաթվի ընտրությունից: Հիշեցնենք, որ Լա լիգայի 27-րդ տուրի խաղը պետք է կայանար մարտի 8-ին, սակայն այն հետաձգվել էր կատալոնացիների բժշկական շտաբի անդամ Կառլես Մինյարոյի մահվան պատճառով:
Այսօր Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) հայտնել է, որ այս թիմերի հանդիպումը կկայանա մարտի 27-ին: Այդ որոշումը լիգան բացատրել է նրանով, որ հետաձգված հանդիպումը պետք է անց կացվի առաջին ազատ պատուհանում։
Երկու ակումբներն էլ դժգոհ են այդ ամսաթվի ընտրությունից, քանի որ ոչ բոլոր ֆուտբոլիստները կհասցնեն վերադառնալ իրենց հավաքականներից: Ըստ Marca-ի, «Բարսելոնան» առաջիկա ժամերին կբողոքարկի որոշումը: