«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը խոսել է իր վրա ճնշման ազդեցության մասին․
«Երբ դու նոր ես սկսում խաղալ, սկսում ես զրոյից, և այդ ժամանակ ոչ մի ճնշում չկա։ Երբ վատ ես խաղում, ճնշումը դառնում է միայն հարմար արդարացում։ Ճնշում գոյություն չունի, դա ընդամենը մտավոր գործոն է, դու ինքդ այն ստեղծում ես քո գլխում։ Եթե չես մտածում ճնշման մասին, ապա այն չկա։ Պետք է մտածել հաճույք ստանալու, լավ ժամանակ անցկացնելու մասին, այդ դեպքում ոչ մի ճնշում չի լինի։ Դա հենց այն է, ինչ ես փորձում եմ անել»,- ասել է «Բարսելոնայի» վինգերը: