Սպորտ

Մոտային կարող է փոխարինել Մանչինին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագու Մոտան կարող է հեռացվել ցբաղեցված պաշտոնից։ Նրան կարող է փոխարինել Ռոբերտո Մանչինին: Tuttosport-ի տեղեկությունների համաձայն՝ Տիագո Մոտային կարող են հեռացնել «Ֆիորենտինայի» հետ խաղում անհաջող արդյունքի դեպքում:

Աշխատանքից ազատվելու դեպքում դիտարկվում է երկու տարբերակ՝ նշանակել մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կամ մշտական մարզիչ։ Գլխավոր մարզչի պաշտոնակատարի պաշտոնի գլխավոր թեկնածուն համարվում է Ֆրանչեսկո Մանյանելին, ով աշխատում է «բյանկոներիների» երիտասարդական թիմի հետ: Մասնագետը նախկինում աշխատել է Մասիմիլիանո Ալեգրիին կից գլխավոր թիմի շտաբում։

Հիմնական մարզչի ընտրության ֆավորիտ թեկնածուն Ռոբերտո Մանչինին է, ով աշխատել է Իտալիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հետ: Սաուդյան Արաբիայի հավաքականի նախկին գլխավոր մարզչի հետ արդեն շփումներ են եղել։ Մանչինին առաջ է անցել բոլոր մյուս թեկնածուներից, որոնց թվում են եղել Ջանպիերո Գասպերինին, Չավին, Անտոնիո Կոնտեն և Իգոր Տուդորը: