Սպորտ

Մեզ պետք էր առաջին գոլը, բայց այն տեղի չունեցավ. Ալոնսո

Խավի Ալոնսոն խոսել է Չեմպիոնների լիգայից «Բայերի» դուրս մնալու մասին։ Նշենք, որ լևերկուզենյան ակումբը երկու խաղերում էլ պարտություն կրեց «Բավարիայից» (0:3, 0:2)։

«Մենք պարտվեցինք 1/8 եզրափակչում։ Մենք պարտվեցինք երկրորդ խաղակեսում՝ մեկ շաբաթ առաջ: Երբ մեզ հասուն խաղ էր պետք, թույլ խաղացինք։ Այսօր առաջին խաղակեսում մենք ամեն ինչ արեցինք։ Մեզ պետք էր առաջին գոլը, բայց այն տեղի չունեցավ։ Բարդ իրավիճակում, բազմաթիվ վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ, մենք փորձում էինք անել հնարավորը։ Բայց մրցաշրջանը դեռ չի ավարտվել», - ասել է «Բայերի» գլխավոր մարզիչը: