Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը նվաճեց «Եվրո 2026»-ի ուղեգիր

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ «Եվրո 2026»-ի եզրափակիչ։ Վերջին խաղում մեր ընտրանին սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Ղազախստանի ուժեղ թիմին:

Մեր հավաքականում աչքի ընկան Նիկիտա Խրոմիխը, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, և դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։ Հայաստանի հավաքականը խմբում գրավեց առաջին տեղը։ 

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 18-ից փետրվարի 8-ը և կանցկացվի միանգամից երկու երկրում՝ Լատվիայում (Ռիգա) և Լիտվայում (Կաունաս):