Սպորտ

Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք. Առնե Սլոթ

Առնե Սլոթը խոսել է Չեմպիոնների լիգայից «Լիվերպուլի» դուրս մնալու մասին:

«Սա լավագույն ֆուտբոլային հանդիպումն էր, որին ես երբևէ մասնակցել եմ։ Հիանալի խաղ էր, հատկապես, եթե համեմատենք նախորդ շաբաթվա հետ։ Մենք պահեր ստեղծեցինք և հանկարծ բաց թողեցինք։ Անցած շաբաթվանից հետո բախտը չորացավ։ Կար զգացողություն, որ մենք ավելիին էինք արժանի, քան 0:1-ը:

Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք՝ չհաշված այն, որ գոլ չխփեցինք։ Հիմա բոլորը հիասթափված են։ Բայց ես գիտեմ խաղացողներին, նրանք դիմացկուն են։ Այս խաղում կար այն ամենը, ինչ կարելի էր ցանկանալ: Մենք կարող էինք 90 րոպեից հետո գոնե ոչ - ոքիի հույս ունենալ», - ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը: