Սպորտ

«Օլդ Թրաֆորդի» տեղում «Յունայթեդը» նոր մարզադաշտ կկառուցի (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է լեգենդար «Օլդ Թրաֆորդին» փոխարինող նոր մարզադաշտ կառուցելու մտադրության մասին։ Մանկունիանցիների մամուլի ծառայությունը հրապարակել է նոր մարզադաշտի նախագծային պատկերները ու կոնցեպտները, որտեղ կտեղակայվի 100 հազար մարդ։

«Մարզադաշտը կլինի հսկայական հովանոցի տակ, որը կհավաքի անձրևաջրերը և կպաշտպանի նոր հրապարակը, որը երկու անգամ մեծ կլինի Թրաֆալգար հրապարակից», - ասել է նախագծի գլխավոր ճարտարապետ Նորման Ֆոսթերը:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, նոր մարզադաշտի կառուցման համար ակումբը կծախսի 2,4 միլիարդ եվրո: