Սպորտ

Լևիկ Միքայելյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել չեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լևիկ Միքայելյանը (61 կգ) հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

Եզրափակիչ գոտեմարտում նա 2։1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիևին։

Հայաստանի ներկայացուցիչներից Կնյազ Իբոյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների փոխչեմպիոն, Խաչատուր Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։