Սպորտ

Ամորիմը արձագանքել է երկրպագուների՝ ակումբի մահվան ակցիային

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է «կարմիր սատանաների» երկրպագուների Անգլիայի Պրեմիեր լիգայի «Արսենալի» հետ խաղից առաջ և դրա ժամանակ բողոքի ակցիայի մասին։ 

««Մանչեսթեր Յունայթեդը» երբեք չի մահանա, ակնհայտ է: Դա զգացվում է փողոցներում, ոչ միայն մարզադաշտում։ Բայց դա նաև մեծ բիզնես է, և միգուցե լիգայի յուրաքանչյուր երկրպագու զգացել է, որ երբեմն դժվարանում է խաղերի տոմսերի համար վճարելը, և դա նորմալ է:

Բարդ իրավիճակ. մենք պարզապես ուզում ենք նրանց շատ ուժ տալ: Երբեմն ցածր բլոկում, գիտեմ, դա հիասթափեցնող է, բայց ապագայում մենք չենք պատրաստվում այդպես հանդես գալ, իսկ այս պահին փորձում ենք հաղթել խաղերը»,- ասել է Ամորիմը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների խումբը «The 1958»-ն իր երկրպագուներին կոչ է արել «Արսենալի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի խաղից առաջ դուրս գալ բողոքի և սև հագնել՝ խորհրդանշելով ակումբի դանդաղ մահը։