Լուիս Էնրիկեն գնահատել է ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ դուրս գալու շանսերը: 1/8 եզրափակչի առաջին խաղում փարիզցիները տանը 0:1 հաշվով պարտվել են «Լիվերպուլին»:
«Մենք ավելիին էինք արժանի։ Այսօրվա խաղը կախված չէր մանրուքներից կամ վիճակագրությունից։ Մենք շատ էինք գերազանցում՝ թույլ չտալով «Լիվերպուլին» խաղալ։ Նա մեզնից լավն էր առաջին հինգ րոպեները, բայց հետո մենք ավելի ուժեղ էինք։
Անկասկած, ՊՍԺ-ն կարող է ավելի հեռուն գնալ։ Մենք միայն առաջին հանդիպումն անցկացրինք։ Մենք կորցնելու ոչինչ չունենք։ Եթե կարողանանք կրկնել այսօրվա խաղը, ապա կկարողանանք անցնել։
Մենք կմեկնենք այնտեղ և ցույց կտանք մի թիմ, որն արժանի է առաջ շարժվել և կարող է խաղալ», - ասել է ՊՍԺ-ի մարզիչը: