Սպորտ

Ալոնսոյի թիմը առաջին անգամ պարտվում է «Բավարիային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցել է «Բայերի» հետ։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը Հարի Քեյնի դուբլի և Ջամալ Մուսիալայի գոլերի շնորհիվ հաղթել է խոշոր՝ 3-0 հաշվով։ 

Նշենք, որ Խավի Ալոնսոն «Բայերը» գլխավորելուց հետո առաջին անգամ է պարտվում «Բավարիային»։ Նախորդ 6 խաղերում Լևերկուզենը ներկայաղնող ակումբը տարել էր 3 հաղթանակ, 3 հանդիպում էլ ավարտվել էր ոչ-ոքի։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մյուս հանդիպումներում «Ինտերը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթել է «Ֆեյնորդին», իսկ «Լիվերպուլը» նվազագույն հաշվով Փարիզում հաղթել է ՊՍԺ-ին։