Չեմպիոնների 1/8 եզրափակչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Բենֆիկայի» հետ։ Նշենք, որ հանդիպումը շատ ծանր է դասավորվել կատալոնական ակումբի համար՝ 22-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվել էր Պաու Կուբարսին։
«Բարսելոնան» սակայն կարողացել է պայքարել և հաղթանակի հասնել՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակի հեղինակ է դարձել Ռաֆինյան։
Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին։