Սպորտ

«Արսենալը» ջախջախում է ՊՍՎ-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍՎ-ն սեփական հարկի տակ ընդունել է «Արսենալին»։ «Զինագործները» չեն խնայել տան տերերին՝ մրցակցին ջախջախելով 7-1 հաշվով։

Լոնդոնյան ակումբից դուբլ է ձևակերպել թիմի ավագ Մարտին Էդեգորը, մեկական անգամ էլ աչքի ընկան Յուրիեն Թիմբերը, Էթան Նվաներին, Միկել Մերինոն, Լեանդրո Տրոսարդը և Ռիկարդո Կալաֆյորին։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մյուս հանդիպումներում «Բորուսիա Դորտմունդ» - «Լիլ» հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, իսկ «Բրյուգեն» տանը 1-3 հաշվով պարտվել է «Աստոն Վիլլային»։