Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» տանը մրցել է «Ատլետիկոյի» հետ։ Տանտերերը սկզբունքային խաղում հաղթել են մրցակցին՝ 2-1 հաշվով։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից հաշիվը բացել է Ռոդրիգոն՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։ Սրան «Ատլետիկոյ» կազմից պատասխանել է Խուլիան Ալվարեսը՝ հեղինակելով շքեղ գնդակ։
«Ռեալին» հաղթանակ է պարգևել Բրահիմ Դիասի կատարողական վարպետության շնորհիվ 55-րդ րոպեին խփած գնդակը։
Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։