Սպորտ

«Բավարիան» ամռանը վաճառքի կհանի Կոմանին

«Բավարիան» մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո վաճառել Կինգսլի Կոմանին:

Bild-ի տեղեկությունների համաձայն՝ ակումբը 28-ամյա կիսապաշտպանի համար սահմանել է 35-45 միլիոն եվրո հրաժարագին։ 

Ֆուտբոլիստը բաց է տրանսֆերի համար բաց կլինի ամռանը։ «Արսենալը» և սաուդյան լիգայի ակումբները համարվում են ֆրանսիացու գնման հիմնական հավակնորդները:

Նշվում է, որ Կոմանն ընդգրկվել է «Բավարիայի» այն ֆուտբոլիստների ցանկում, որոնցից ակումբը ցանկանում է ազատվել աշխատավարձի ֆոնդը կրճատելու համար: