Վինիսիուս Ժունիորը ցանկանում է «Ռեալում» տարեկան վաստակել առնվազն 20 միլիոն եվրո:
Բրազիլիայի հավաքականի 24-ամյա վինգերի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Ֆուտբոլիստը և ակումբը կվերսկսեն բանակցությունները ամռանը՝ մրցաշրջանի ավարտից հետո: Ֆուտբոլիստը 5 տարվա ընթացքում 1 միլիարդ եվրոյի առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից:
2022 թվականին կնքված պայմանագրով Վինիսիուսին պայմանագրի ամբողջ ժամկետի համար հարկերը հանած կվաստակի 75 միլիոն եվրո, այսինքն՝ տարեկան միջինը 15 միլիոն, չնայած նրա աշխատավարձը տարեցտարի աճում է:
Պայմանագրում կան տարբեր բոնուսներ անձնական պարգևների համար: The Best մրցանակը շահելուց հետո բրազիլացին ստացել է 2 միլիոն եվրո։ Նույն բոնուսը նրան հասնում է նաև «Ոսկե գնդակը» նվաճելու դեպքում, հաղորդում է As-ը։
Այժմ Վինիսիուսը տարեկան միջինը 15 միլիոն եվրո է վաստակում, ինչպես և Կիլիան Մբապեն: Նոր պայմանագրով «Ռեալի» 7-րդ համարը կցանկանար տարեկան առնվազն 5 միլիոնով ավելի ստանալ: Ակումբում տեղյակ է խաղացողի հարցումների մասին։