Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս:
Հայ կիսապաշտպանը վնասել է ոտքը «Կռիլյա Սովետովի» հետ հանդիպման ժամանակ ՌՊԼ-ի Աշխարհի առաջնության 19-րդ տուրում (1:1):
Ըստ Metaratings-ի՝ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մինչև չորս շաբաթ. նրա մոտ ծանր հեմատոմա է ախտորոշվել:
Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը բաց կթողնի մարտի 20-ին և 23-ին կայանալիք Վրաստանի հավաքականի դեմ Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումնեը: