Սպորտ

«Բարսելոնան» վաճառել է Ռոկեին

«Բարսելոնան» վաճառել է Վիտոր Ռոկեին։

Իսպանական թիմը հայտարարել է «Պալմեյրասի» հետ գործարքի մասին և հաջողություն մաղթել 20-ամյա հարձակվողին։

Ֆուտբոլիստը նոր թիմի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ավարտը։

Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Բարսելոնան» կստանա 25,5 միլիոն եվրո, ևս 5 միլիոնը՝ բոնուսների տեսքով: Ռոկեն «Բարսելոնային» է միացել 2024 թվականի սկզբին։

Հաղորդվում էր, որ նրա համար վճարվել է 30+31 մլն եվրո։ Լա Լիգայում հարձակվողը կատալոնացիների կազմում անցկացրել է 14 խաղ։