Կայացել է «Սամբոյի նոր գործող միջազգային կանոններ»-ի վերաբերյալ մրցավարական սեմինար, որի բանախոս, միջազգային կարգի A դասի մրցավար Ազատ Անդրյանը մարզիչներին, մրցավարներին, թիմերի ներկայացուցիչներին գործնական և տեսական օրինակով ներկայացրել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի կողմից կատարված նոր փոփոխությունները, հնարքները և գործողությունները, ինչպես նաև մրցավարական գործառույթների նրբությունները։
Ելույթի ընթացքում Անդրյանն անդրադարձել է լողափնյա սամբոյին, որն այս տարի Հայաստանում կանցկացվի առաջին անգամ։