Սպորտ

«Պետք չէ հիմար լինել». Արաուխո

Ռոնալդ Արաուխոն խոսել է վնասվածքից հետո «Բարսելոնայում» իր դիրքի մասին:

«Այն թիմը, որը հաղթում է, պետք է ունենա հիանալի խաղացողներ, ոչ միայն 11, այլև՝ ավելին:

Եթե հիմա նայեք պահեստայինների նստարանին, կտեսնեք, որ այնտեղ լավ խաղացողներ կան։ Ես ինքս հասկանում եմ, որ վերջերս գրեթե կես տարի չեմ խաղացել։

Պետք չէ հիմար լինել, պետք է ամեն ինչ անել աստիճանաբար, և երբ մարզիչը որոշի, որ ժամանակն է դուրս գալու: Ես երջանիկ եմ, դա ինձ չի անհանգստացնում, քանի որ հասկանում եմ իմ ճանապարհը: Երբ պատրաստ եմ 100 տոկոսով, մարզիչն արդեն գիտի, թե ինչ կարող եմ տալ», – ասել է «Բարսելոնայի» պաշտպան Արաուխոն: