Սպորտ

Մահացել է շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոնը

88 տարեկան հասակում մահացել է շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին։ Սպասկին 1969 թվականին էր դարձել աշխարհի 10-րդ չեմպիոն՝ հաղթելով Տիգրան Պետրոսյանին։

Սպասկին 1955 թվականին հաղթել էր աշխարհի պատանեկան առաջնությունում և ընդգրկվել հավակնորդների մրցաշարում։ Սակայն հետագա երկու անգամները չէր կարողացել ընդգրկվել երկու հավակնորդական փուլերի մեջ։ 1966 թվականին նա իրավունք էր ստացել մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտում Տիգրան Պետրոսյանի դեմ, սակայն պարտվել էր։

Երեք տարի հետո՝ 1969 թվականին, շախմատի աշխարհի չեմպիոնության համար մղվող մրցամարտում Սպասկին նվաճել է շախմատային գահը։ 1972 թվականին նա պարտվել է Ռոբերտ Ֆիշերին՝ շախմատի աշխարհի չեմպիոնության համար մղվող մրցամարտում։