Սպորտ

Լեաուն «Բարսելոնայի» դիտակետում է

«Բարսելոնան» հետաքրքրված է իտալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի տրանսֆերով: Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։ 

«Ոչ մի բանակցություն կամ պաշտոնական առաջարկ դեռ չկա, բայց կա հետաքրքրություն։ Անցյալ տարվա հունվարին Լեաուն մերժել է Սաուդյան Արաբիայից շատ շահավետ առաջարկը։ Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2028 թվականին (տարեկան 7 մլն եվրո). ֆուտբոլիստի հրաժարագինը 175 մլն եվրո է»,- գրել է Սկիրան: 

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 25-ամյա Ռաֆայել Լեաուն մասնակցել է 23 հանդիպման, դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 10 խաղ է անցկացրել, 3 գոլ և 2 գոլային փոխանցում կատարել Չեմպիոնների լիգայում: