«Ինտեր Մայամիին» ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի առաջին տուրի պատասխան խաղում մրցել է «Սպորտինգ Կանզաս Սիթի» հետ։ Հանդիպումն ավարտվել է «Ինտեր Մայամիի» հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Թիմի կազմում գոլի հեղնակներ են դարձել Մեսսին, Սուարեսը և Տադեո Ալենդեն։ «Սպորտինգ Կանզաս Սիթի» կազմից միակ գոլի հեղինակն է դարձել Մոմո Ռոդրիգեսը։
Այսպիսով, «Ինտեր Մայամին» դուրս է եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի Ճամայկայի «Կավալիեր» թիմի հետ։