Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում մրցել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Գերթրիլերային պայքարում անցած հանդիպումն ավարտվել է 4:4 հաշվով։
Կատալոնացիները հանդիպման սկզբում բաց են թողել երկու գնդակ, հետո միայն հավասարեցրել են այն, այլև երկու գնդակի առավելություն ձեռք բերել։ Սակայն մարաքաղաքը ներկայացնող «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները խաղավերջում երկու խնդակի տարբերությունը հետ են բերել՝ վերականգնելով հասվիօ հավասարակշռությունը։
Ատլետիկոյի կազմում գոլի հեղինակներ են դարձել Ալվարեսը, Գրիզմանը, Մարկոս Լյորենտեն և Ալեքսանդր Սյորլոտը, իսկ «Բարսելոնայում կազմում՝ Պեդրին, Պաու Կուբարսին, Ինիգո Մարտինեսը և Ռոբերտ Լևանդովսկին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին։