Սպորտ

Իսկոն գնահատել է Անտոնիի տաղանդը

Իսկոն բարձր է գնահատել Անտոնիի խաղը «Բետիսում»։ 

«Մանչեսթեր Յունայթեդից» իսպանական ակումբ տեղափոխվելուց հետո բրազիլացին 6 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Նրա հետ խաղալը շատ հեշտ է, նա սարսափելի տաղանդավոր է։ Տաղանդը պետք է ծառայի թիմին։ Տեսնենք՝ կարող ենք արդյոք այդ քայլն առաջ տանել Եվրոպա հասնելու համար»,- ասել է «Բետիսի» կիսապաշտպանը:

Այժմ Սևիլյան ներկայացնող ակումբը Լա լիգայում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ վաստակելով 35 միավոր: