Ջուդ Բելինգհեմը որակազրկման պատճառով բաց կթողնի Լա Լիգայի երկու հանդիպումներ։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը կարմիր քարտ էր ստացել Լա լիգայի 24-րդ տուրի «Օսասունա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպման (1:1) առաջին խաղակեսում՝ հայհոյելու համար։
Հանդիպման մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն զեկույցում գրել է, որ Բելինգհեմն իրեն հայհոյել է։
Անգլիացին որակազրկվել է երկու խաղով։ Չնայած «Ռեալը» փորձել է վիճարկել այս որոշումը, սակայն Լա Լիգան մերժել է «Ռեալի» բողոքը, հայտնում է լրագրող Ալբերտո Պերեյրոն։
Այսպիսով, անգլիացին բաց կթողնի Լա Լիգայի «Ժիրոնայի» և «Բետիսի» դեմ հանդիպումները: