ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը չի կայանա։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հանրապետական» մարզադաշտի և Ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցները գործադրեցին բոլոր ջանքերը՝ խաղադաշտը պատշաճ տեսքի բերելու համար, սակայն առատ ձյան և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հանդիպման կայացումը դարձավ անհնար:
Հանդիպման կայացման նոր ժամկետի մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասվում է ՀՖՖ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ։