Մոսկվայի «Լոկոմոտիվը» շարունակում է բանակցել իսպանական «Սեվիլիայի» հետ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի տեղափոխության շուրջ: Այս մասին Տիկնիզյանը պատմել է «Սպորտ Էքսպրեսին»։
«Հիմա էլ «Սեվիլիայից» կոնկրետ հետաքրքրություն կա, ավելի ճիշտ՝ ամռանը թուղթ են ուղարկել ակումբ, հիմա էլ խոսակցություններ կան․ տեսնենք՝ ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է Տիկնիզյանը:
«Գիտեմ, որ ամռանն առաջարկ կար, բայց այն չբավարարեց «Լոկոմոտիվին»։ Հիմա խոսակցություններ են գնում, բայց դրանք խոսակցություններ էլ կարող են մնալ, դրա մասին մտածելն ու գլուխս ծանրաբեռնելը իմաստ չունի»,- հավելել է նա։