Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը ժամանել է Հայաստան, հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը։
Սխիպն այցելել է Ֆուտբոլի ակադեմիա և Հանրապետական մարզադաշտ, ստացել անվանական մարզաշապիկ և տվել առաջին մեկնաբանությունը։
«Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Անհամբեր սպասում եմ թիմի և ֆեդերացիայի աշխատակիցների հետ համագործակցությանը։ Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- ասել է նա։