Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կվերադառնա Ֆրանսիայի հավաքական: Այս մասին հայտնել է Դիդյե Դեշամը։
«Les Bleus» -ի գլխավոր մարզչի խոսքով՝ Մբապեն կհրավիրվի ազգային թիմի՝ մարտին կայանալիք խաղերին: «Որոշումն ընդունվել է։ Մբապեն թիմի կազմում կլինի հաջորդ հավաքի ժամանակ», - ասել է Դեշամը L`equipe - ին տված հարցազրույցում: